Թարմացնող կիտրոնի-ելակի ըմպելիք

Որքան հաճելի է տապի ժամանակ խմել մեկ բաժակ զովացուցիչ ըմպելիք: Նման խմիչքը շատ ավելի օգտակար է, քան ցանկացած գնվածը, այն չի պարունակում որևէ կոնսերվանտ, ներկանյութ կամ «E»։ 

Պարզապես պետք է ցանկություն, ապա վերցնել սափորը, լցնել ջրով և ավելացնել ցանկացած հատապտուղ, միրգ, և ձեր օրգանիզմը միայն երախտապարտ կլինի դրա համար:

Բաղադրիչները.

• Կիտրոն՝ 1/3 հատ
• Ելակ (կամ ըստ ճաշակի)՝ 5 հատ
• Ռեհան՝ 3-4 ճյուղ
• Ջուր՝ 1 լ
• Սառույց՝ 1/2 բաժակ
• Մեղր՝ ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը

Այս ըմպելիքի համար բաղադրիչների քանակը կարող է տարբեր լինել` ըստ յուրաքանչյուրի ճաշակի: Նման խմիչքը շատ հեշտ է պատրաստելը, և ամռանը շատերի տանը, որպես կանոն, միշտ սառնարանում կա սափոր’ զովացուցիչ և առողջարար ըմպելիքով:

Մի քանի րոպեի գործ է․ կիտրոնն ու ելակը մանր կտրատեք, առանձնացնում ռեհանի տերևները:

Սափորի մեջ լցրեք սառույցը, կտրատած կիտրոնը, ելակը և ռեհանը: Ավելացրեք սառը ջրը:

Սառնարանում պահել գերադասելի է մեկ գիշեր կամ, առնվազն, 2 ժամ: Շատերը նախընտրում են խմել առանց քաղցր ավելացնելու։ Այս կերպ ըմպելիքն ավելի արագ է հագեցնում ծարավը, և, բնականաբար, ավելի օգտակար է:

Նրանք, ովքեր ավելի քաղցր են սիրում, ըստ ճաշակի կարելի է ավելացնել ցանկացած օշարակ, մուրաբա, մեղր, շաքարավազ: Ավելի հարուստ համի համար պարզապես կարելի է կիտրոնն ու հատապտուղները պատառաքաղով ճզմել:

Աղբյուր` LADYNEWS.am

Կիսվել սոց․ ցանցերում