Ոստիկանությունը պլանավորում է տուգանքները, այս տարի պլանը գերակատարվել է․ Հետք

Ոստիկանությունը պլանավորում է տուգանքները, այս տարի այն գերակատարվել է։ Այս մասին գրում է «Հետքը»։

 

Հայաստանի պետական բյուջեի եկամուտների ոչ մեծ հատված մշտապես ապահովվում է իրավախախտումների համար նախատեսված տուգանքների հաշվին։ Բյուջեում այդ տողն այսպես է ձևակերպված՝ իրավախախտումների համար գործադիր, դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից մուտքեր։ Տարեկան բյուջեն ընդունելիս այդ մուտքերը պլանավորվում են։ Այս տարի պլանը գերակատարվել է։

 

Լրատվամիջոցը նշում է, որ ըստ Ֆինանսների նախարարության՝ 2023 թվականի առաջին կիսամյակում իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցների կամ ավելի պարզ ասած՝ տուգանքների արդյունքում բյուջե է մուտքագրվել 10.6 մլրդ դրամ։ Դրա մեծ մասը՝ մոտ 8.5 մլրդ դրամը (80.2%) ՀՀ ոստիկանությունն է «ապահովել»։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվել սոց․ ցանցերում