ԼՈՒՍԱՆԿԱՐ. Մшրտшկերտի 35-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած

Ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնում այսօր հաղորդում է ստացվել, որ Մարտակերտ քաղաքի 35-ամյա բնակիչ Ն. Մ.-ն օգոստոսի 19-ին տնից դուրս է եկել ու առ այսօր չի վերադարձել։

 

Շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 17:00-ի սահմաններում, անասնապահությամբ զբաղվող քաղաքացին կորած անասունները փնտրելու նպատակով դուրս է եկել Մարտակերտ քաղաքի հարակից տարածքներ, ու մինչ օրս վերջինիս հետ կապ հաստատել չի հաջողվում։

 

Նրա հասակը 150-ից 155 սմ է, հագին եղել է կապույտ վերնաշապիկ, սև ջինսե տաբատ և կապույտ-սպիտակ երանգներով սպորտային կոշիկ։

 

«Անհետ կորած քաղաքացու մասին որևէ տեղեկություն ունենալու դեպքում, խնդրում ենք անմիջապես դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարին»,-ասվում է ԱՀ ոստիկանության հաղորդագրությունում:

Կիսվել սոց․ ցանցերում