Հայաստանի քաղաքական օրակարգում այսօր Հայաստանին ինքնիշխանության խնդիրն է առաջնահերթ, մնացած խնդիրները, որոնք կառնչվեն Հայաստանի անվտանգության դրանք պետք է լինեն մեր ամբողջական խնդիրների տիրույթում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանի քաղաքական օրակարգում պե՞տք է լինի Արցախի հարցը, թե ոչ:
«Ինչ ընթացքով դա պետք է բարձրանա, կամ իջնի, դա պետք է որոշվի այն հիմնական նպատակի տեսանկյունից, որը կոչվում է ՀՀ անվտանգություն»,-ասաց նա:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ նրանք, որոնք իրեն մեղադրում են Արցախը մենակ թողնելու մեջ, մի բառով կարելի է բնորոշել՝ երախտամոռություն, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Ես համաձայն եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակետի հետ: Համաձայն եմ նաեւ որպես 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ, մարդ, որը 1,5 տարի ուսումնասիրել է բոլոր այն դրվագները, որոնք առնչվել են նաեւ մարդկային ճակատագրերի հետ: Երախտամոռ են բոլոր նրանք, որոնք կմոռանանք, թե Հայաստանը, ՀՀ իշխանությունները ոչ միայն 44-օրյա պատերազմի ընթացքում, դրանից առաջ էլ, հետո էլ ամեն ինչ դրել են Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար:
Սեպտեմբերի 19-ին էլ ՀՀ իշխանությունները ձեռքները չեն լվացել: Հեչ պարտադիր չի, որ մեր ընդդիմության ճաշակով թմբկահարել մի բան, որը կվնասի ՀՀ տարածքը: Նման տեսակետ ուներ նաեւ Սամվել Շահրամանյանը, երբ իրեն լսում էինք քննիչ հանձնաժողովում: Հայաստանն արել է էն, ինչն այդ պահին մաքսիմալ հնարավոր էր: Հայաստանը ինչ հնարավոր է՝ տվել է Արցախին: Եվ եթե որեւէ մեկը շահարկում է, որ Հայաստանը ձեռքերը լվացել է, ես համաձայն եմ պարոն Պաշինյանի հետ, նա առնվազն երախտամոռ է»,-ասաց նա:
