Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգիս գյուղի «Ոսկե աղբյուր» կոչվող տարածքում կողաշրջվել է «UAZ»-ը

Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգիս գյուղի «Ոսկե աղբյուր» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան կողաշրջվել է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ գյուղի ինքնաշեն կամրջի սկզբնամասում «UAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել դաշտամիջյան հատվածում․ տուժածներ չկան։Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, ուղղել ավտոմեքենան և դուրս բերել երթևեկելի հատված։Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության, պարեկային ծառայության Վայոց Ձորի վաշտի պարեկները։
© https://shamshyan.com/hy/article/2023/12/07/1251624

Կիսվել սոց․ ցանցերում