Չախոբիլի՝ հավով

Նախկինում չախոբիլին պատրեստել են փասիանի մսից, սակայն, ժամանակի հետ համեղ ուտեստների սիրահարներին գերեց նաև հավով պատրաստվածը։

Ձեզ հարկավոր են․

• 800գ հավի փափուկ միս
• գլուխ սոխ՝ 1 հատ
• լոլիկ՝ 2 հատ
• մաղադանոսի և համեմի մեկ կապ
• 4 ճաշի գդալ կարագ
• 3 պճեղ սխտոր
• Աղ, խմելի-սունելի, սև աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի։

• Կտրեք հավը փոքր կտորների: Տապակեq նախապես տաքացրած թավայի մեջ՝ 15 րոպե:

• Ընկղմեք լոլիկները եռացրած ջրի մեջ’ հեշտությամբ կլպելու համար: Կտրատեք և լցրեք տապակած հավի վրա: Եփեք միջին կրակի վրա, փակ կափարիչով, մոտ 10 րոպե:

• Կարագը հալեցրեք առանձին թավայի մեջ և տապակեք կիսաօղակներով կտրված սոխը:

• Սոխը մինչև ոսկե-դարչնագույնը տապակելուց հետո, այն ավելացրեք հավի վրա:

• Կտրեք սխտորը և կանաչիները՝ մանր: Ավելացրեք դրանք թավայի մեջ:

• Աղ արեք՝ ըստ ճաշակի

Ճաշը պատրաստ է: Չախոբիլին մատուցեք տաք վիճակում: Այս ուտեստի բույրը կտարածվի ամբողջ թաղամասում: Իրական խոհարարական կախարդանք:

Աղբյուր’ LADYNEWS.am

Կիսվել սոց․ ցանցերում