Հավով վրացական այս աղցանի տեսքից միայն ախորժակը բացվում է։ Աղցանը ձեր վրա թանկ չի նստի, բայց կուրախացնի շատերին:
Ձեզ անհրաժեշտ կլինեն
• 300գ հավի կրծքամիս
• Կոնսերվացված կարմիր լոբի՝ 1 բանկա
• Մեծ նուռ՝ 1 հատ
• 3 ճաշի գդալ հունական ընկույզ
• 2 պճեղ սխտոր
• Մի կապ համեմ
• 1 ճաշի գդալ կարմիր քացախ
• 1 գլուխ կարմիր սոխ
• Աղացած մեխակ և խմելի-սունելի՝ ըստ ճաշակի։
Պատրաստման եղանակը․
• Հավի միսը եփեք մի փոքր աղի ջրի մեջ, սառեցրեք և բաժանեք թելիկների կամ մանր կտրատեք:
• Ընկույզը տապակեք թավայի մեջ, այնուհետև կտրատեք:
• Լոբու բանկայից դատարկեք հեղուկը, մաքրեք նուռը:
• Սոխը կտրատեք կիսաօղակներով և լցրեք եռացրած ջրի վրա:
• Մանր կտրատեք սխտորը և համեմը:
• Պատրաստեք սոուսը. խառնեք արևածաղկի ձեթը և քացախը:
• Բոլոր բաղադրիչները լավ խառնեք, ավելացրեք աղ, խմելի-սունելի և մի պտղունց աղացած մեխակ:
Լցրեք աղցանը տարայի մեջ և զարդարեք նռան հատիկներով: Պատրաստ է: Կարելի է մատուցել:
Աղբյուր’ LADYNEWS.am
