Մարմելադ՝ ելակից․ անզուգական աղանդեր

Մարմարադը քաղցրավենիք է մանկությունից: Ապակե բեկորների նման, գույնզգույն պատկերները կարելի է հեշտորեն պատրաստվել նաև տանը, ինքնուրույն, առանց խոհարարական ներկերի օգտագործման, բացառապես բնական բաղադրիչներից:

Բաղադրիչները

• Ելակ՝ 300 գ
• Ժելատին 15 գ
• Ջուր՝ 100 մլ
• Շաքարավազ (շաքարավազի փոխարինիչ)՝ ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը

• Քայլ 1. Թարմ կամ սառեցված ելակները հարել բլենդերով’ ստանալով խյուս:

• Քայլ 2. Առանձին ջրի մեջ թրջել ժելատինը՝ կես ժամ:

• Քայլ 3. Հատապտղի խյուսը տաքացնել կրակի վրա անընդհատ խառնելով, ավելացնել շաքարավազը կամ շաքարավազի փոխարինիչը’ ըստ ճաշակի:

• Քայլ 4. Ավելացնել փքված ժելատինը, խառնել, լցնել կաղապարների մեջ: Զարդարել ընկույզով կամ մրգերով, դնել սառնարանի մեջ:

Խորհուրդ

• Քաղցրավենիքը կարող եք սառեցնել մեծ տարրայի մեջ, ապա կտրատել քառակուսի կամ այլ տեսքով, վրան շաքարավազ ցանել:

Աղբյուր’ LADYNEWS.am

Կիսվել սոց․ ցանցերում