Սառը աղանդեր․բանանային չիզքեյք

Բանանի լցոնով սառը կաթնաշոռային աղանդեր, որը կարելի է պատրաստել հաշվված րոպեների ընթացքում։

Փափուկ պանրա-կաթնաշոռային աղանդերը պատրաստում են շաքարավազե թխվացքաբլիթի փշրանքների և տրորված կարագի հիման վրա։ Չիզքեյքի դասական բաղադրատոմսում օգտագործում են հալած պանիր, սակայն այստեղ այն մենք կփոխարինենք կաթնաշոռով։

Չիզքեյքը կարելի է թխել, բայց կարելի է պատրաստել նաև սառը եղանակով՝ ծախսելով շատ քիչ ժամանակ։

Ներկայացնում ենք բանանային սառը չիզքեյի պատրաստման եղանակը։

Բաղադրիչներ․

• բանան՝ 2 հատ
• բնական յոգուրտ՝ 200 գ
• շաքարավազե թխվածքաբլիթ՝ 200 գ
• կարագ՝ 100 գ
• կաթնաշոռ՝ 450 գ
• շաքարավազ՝ 50 գ
• ժելատին՝ 10 գ։

Պատրաստման եղանակը․

• Չիզքեյքի բոլոր բաղադրիչները պետք է լինեն սենյակային ջերմաստիճանի, որպեսզի պատրաստի աղանդերում գնդիկներ չլինեն։

• Բլաենդերի մեջ գցում ենք թխվածքաբլիթի կտորները և փշրում հնարավորինս մանր։

• Թխվածքաբլիթի վրա ավելացնում ենք փափուկ կարագը և լավ խառնում։

• Չիզքեյքի համար կաղապարը գերադասելի է ընտրել հանվող հատակաով՝ այդպես այն ավելի հեշտորեն դուրս կգա։ Կաղապարը պատել կարագով և մեջը լսնել խառնուրդը՝ գդալով խտացնելով։ Կաղապարը դնում ենք սառնարանի մեջ։

• Ժելատինը լցնում ենք բաժակի մեջ և վրան ավելավնում 100գ ջուր։

• Բանանի կտորները, շաքարավազը, կաթնաշոռը և յոգուրտը լցնում ենք բլենդերի մեջ և խառնում։

• Ժելատինը տաքացնում ենք ջրային վաննային մեջ և խառնում մինչև լրիվ լուծվելը, ապա լցնում բլենդերի մեջ։ Կրկին խառնում նեք։

• Կաղապարը հանում ենք սառնարանից և զգույշ մեջը լցնում խառնուրդը։ Գդալով լցոնի մակերեսը հավասարեցնում ենք և 4-5 ժամով դնում դառնարանի մեջ։

• Պատրաստի չիզքեյքը հանում ենք կաղապարի միջից և զարդարում բանանով կամ այլ մրգերով ու հատապտուղներով։

Աղբյուր` LADYNEWS.am

Կիսվել սոց․ ցանցերում