Այսօր մի շարք պայթյուններ են որոտացել Հաագայում, Ամստերդամում և Վլաարդինգենում, վնասվել են մի քանի բնակելի շենք, խանութ և ավտոմեքենա, զոհեր չկան։
«Գիշերվա ընթացքում պայթյունները վնասել են Վլաարդինգեն քաղաքում սպորտային կոշիկների խանութը, Ամստերդամի Զյուիդոստ թաղամասում գտնվող երկու տուն, Հաագայում՝ տուն ու մեքենա։ Ոչ ոք չի տուժել»,-գրում է տեղի մամուլը։
Ոստիկանության տվյալներով՝ Վլաարդինգենում պայթյունը տեղի է ունեցել խանութի կողքին, պայթյունի հետևանքով կոտրվել են ցուցափեղկերը, վնասվել է դուռը։
Ամստերդամում երկու պայթյուն է տեղի ունեցել, հրդեհներ են սկսվել, որոնք ավելի ուշ մարվել են։
Հաագայում պայթուցիկ սարք է գործի դրվել, ինչի հետևանքով տան դուռը և մոտակայքում կանգնած ավտոմեքենան բռնկվել են, գրում է tert.am-ը։