Սրճային կեքս՝ վարսակի փաթիլներով

Ուզում եք նիհարել և սկսել ճիշտ սնվել, բակց չե՞ք կարողանում հրաժարվել համեղ քաղցրավենիքներից։ Մի հուսահատվեք, տանը պատրաստեք համեղ սրճային կեքս՝ վարսակի փաթիլներից։

Այս կեքսը կարելի է անգամ նրանց, ովքեր դիետիկ սննդակարգ են պահում․ գլխավորը՝ հետևել կերածի չափին։

Բաղադրիչները

Վարսակի փաթիլներ՝ 230 գ

մեղր՝ 2 ճաշի գդալ

սուրճ՝ 300 մլ

ընկույզ՝ 30 գ

սև սալորի չիր՝ 100 գ

վանիլին՝ 1 ըստ ճաշակի

սոդա՝ 1 թեյի գդալ։

Պատրաստման եղանակը

1. Պատրաստեք անհրաժեշտ բաղադրիչները։

2. Վարսակի փաթիլները աղացեք, ցանեք վանիինը և սոդան։

3․ Ավելացրեք մեղրը և լցրեք սուրճը։ Լավ խառնեք։ Թողեք մնա 15 րոպե։

4. Ավելացնեք չիրը։ Խմորը լցրեքսիլիկոնե կաղապարի մեջ և մտցրեք 180 աստիճան տաքացված ջեռոցի մեջ՝ պահելով 40-50 րոպե։

5․ Բարի ախորժակ:

Աղբյուր` LADYNEWS.am

Կիսվել սոց․ ցանցերում