Իրանում նավթավերամշակման գործարան է հրդեհվել

Իրանի արևելքում Հարավային Հորասան նահանգում այրվում է նավթավերամշակման գործարան: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։

Նրա տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել «Բիրջենդ» հատուկ տնտեսական գոտու նավթավերամշակման գործարանում։ կոնդենսատի բաքերից մեկը հրդեհվել է։ Դեպքի վայր են մեկնել երեք հրշեջ բրիգադներ և փրկարարների խմբեր: Արտակարգ ծառայությունները հրդեհը վերահսկողության տակ են վերցրել։

Գործակալությունը հրդեհի պատճառների մասին տեղեկություններ չի հայտնել:

Կիսվել սոց․ ցանցերում