Օդի ջերմաստիճանը չի փոխվի. վաղվանից տեղումներ կլինեն

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում դեկտեմբերի 11-ի մ, 14-ի ցերեկը, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 12-ի գիշերը շրջանների զգալի մասում, 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում դեկտեմբերի 11-ի ցերեկը, 14-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 12-13-ին սպասվում է կարճատև անձրև։ Առավոտյան ժամերին քաղաքի ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ։

Կիսվել սոց․ ցանցերում