Ինչպես պատրաստել ծիրանի մարմելադ տնային պայմաններում

Տնային պայմաններում պատրաստված ծիրանի մարմելադը ստացվում է շատ բուրավետ և համեղ:

Ի տարբերություն արտադրությունում ստացվածից, որի բաղադրության մեջ մտնում են արոմատիզատորներ, գունավորիչներ, մրգային մարմելադը պատրաստվում է շատ հեշտ, ինչի համար հարկ է օգտագործել լավ հասած պտուղները:

Բաղադրիչները.

— Ծրիան’ 1 կգ
— Շաքարավազ’ 1 կգ
— Լիմոնի աղ’ 1 թեյի գդալ
— Ջուր’ 100 գրամ:

Պատրաստման եղանակը.

Ծիրանը լվացեք և հանեք կորիզները:

Ծիրանի կեսերը դրեք թղթե սրբիչի վրա, որպեսզի մի փոքր չորանան:

Վերցրեք հաստ տակով կաթսա, այնտեղ դրեք ծիրանը, ավելացրեք ջուրը և ցածր կրակի վրա հասցրեք մինչև եռման: Վերցրեք կրակի վրայից և սառեցրեք:

Նշված գործողությունը կատարեք մի քանի անգամ, միջև հեղուկի ծավալի կրկնակի պակասելը:

Տարրան կամ կաղապարը պատեք սննդային թաղանթով և այնտեղ լցրեք խյուսը: Հաստությունը պետք է լինի 2 սմ ոչ ավելի: Վերևից ծածկեք սպիրտով թրջած խոհոնոցային թղթով (պերգամենտը թրջեք սպիրտով կամ օղիով և չորացրեք):

Մարմելադը երկու օր դրեք չոր, քամոտ տեղում՝ չորանալու: Չորացրեք այնքան ժամանակ, մինչև պատրաստի մարմելադը հնարավոր լինի դանակով կիսել:

Մարմելադը կարելի է նաև չորացնել ջեռոցի մեջ՝ 30-40 աստիճանում, ընդ որում՝ դուռը ամբողջությամբ պետք չէ փակել:

Չորացած մարմելադի վրայից հանեք թուղթը, շուռ թվեք, հանեք թաղանքը, կտրատեք:

Այսպիսի մարմելադը հրաշալի կերպով պահպանվում է 3-4 ամիս: Դրա համար այն պետք է դնել հերմետիկ տարրայի մեջ’ յուրաքանչյուր շերտ առանձնացնելով պերգամենտով:

Պատրաստեք այս մարմելադը պարզապես հյուրերին հրամցնելու կամ թխվածքները զարդարելու համար:

Բարի ախորժակ:

Աղբյուր` LADYNEWS.am

Կիսվել սոց․ ցանցերում