Կարծում եմ՝ մոտ ժամանակներում տեղեկություն կունենանք․ Սիմոնյանը՝ Բшքվից 32 հայ գեrիների վերադարձի մասին

«Կարծում եմ, որ մոտ ժամանակներում տեղեկություն կունենանք գերիների մասով, ես էլ եմ  լիահույս»։

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Սպասում ենք։ Պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել, որևիցե փոփոխության չի ենթարկվել, գործընթացը ընթացքի մեջ է»,- հավելեց նա։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 7-ին հրապարակվել էր ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարությունը գերիների փոխադարձ ազատ արձակման մասին: Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել էին ազատ արձակվող հայ զինծառայողների անունները։

Խոսելով Բաքվի առաջարկի՝ բանակցություններում երրորդ անաչառ կողմ ներգրավելու մասին՝ Սիմոնյանը նկատեց․ «Մենք որևիցե շփումից չենք խուսափում, բայց, թե ո՞ւմ է համարում Բաքուն անաչառ, չեմ կարող ասել, քանի որ բանակցային տարբեր հարթակներից տարբեր ժամանակ տարբեր ձևերով հրաժարվել է։ Չեմ կարծում, որ ռուսական կողմին Բաքում համարում են անաչառ, դրա ապացույցներից մեկը ՌԴ զորքերի դեռ Ադրբեջանում մնալու փաստնն է»։

Կիսվել սոց․ ցանցերում