Ալիևը կրկին ստել է՝ ասելով, թե Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհեր կամ ավերածություններ չկան. X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Այս դեպքում զոհվել է առնվազն 21 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 6 երեխա, 7 ծեր, 2 կին, նաև՝ տասնյակ վիրավորներ: BBC-ի այս հոդվածը բավական է», – գրել է նա՝ ներկայացնելով զոհերի մասին BBC-ի հոդվածը։
