Ռпւսшստանը միշտ պատրաստ է ընդունել հայ-шդրբեջшնական բանակցությունները․ Գալուզին

Ռուսաստանը միշտ պատրաստ է ընդունել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցությունները և հուսով է, որ Բաքուն ու Երևանը հաշվի կառնեն համապատասխան առաջարկի
արդիականությունը։

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը,  այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«ՄոսկվայումՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններ վարելու մեր առաջարկները բաց են
Հայաստանի և Ադրբեջանի մեր գործընկերների համար», — նշել է ՌԴ փոխարտգործնախարարը՝ հույս հայտնելով, որ Երևանում ու
Բաքվում հիշում և հասկանում են դա։

Ի պատասխան այն հարցին, թե արդյոք ներկայում դիվանագիտական ուղիներով մշակվում է երեք երկրների արտգործնախարարների
հանդիպումը Մոսկվայում, Գալուզինը հավաստիացրել է, որ  միշտ պատրաստ են նման աշխատանքի։

Կիսվել սոց․ ցանցերում