Բրաունի կաթնաշոռով և բալով

Գրեթե յուրաքանչյուր տանտնտեսուհի, ով սիրում է խոհանոցում աշխատել, կյանքում գոնե մեկ անգամ պատրաստել է բրաունի: Այս աղանդերը այնքան մեծ ճանաչում է ստացել, որ ոչ մեկն այն այլևս չի համարում էկզոտիկ և անսովոր: Եվ այս ամենը այն պատճառով, որ այս թխվածքը հեշտ է պատրաստել:

Հիմնական բաղադրատոմսում գրված է, որ բրաունին պետք է ունենա հարուստ շոկոլադե համ և խոնավ մեջնամաս: Բացի այդ այն ունի ծիրանե շերտ և ընկույզ: Սակայն կա նաև այլ համեղ տարբերակներ:

Պատրաստելու համար անհրաժեշտ են․

— Սև շոկոլադ` 100գր
— Սերուցքային` կարագ` 120 գր
— Շաքարավազ` 150 գր
— Ձու` 4 հատ
— Ցորենի ալյուր` 150 գր
— Փխրեցուցիչ` 1թեյի գդալ
— Կաթնաշոռ` 300 գր
— Վանիլինին` 2 գր
— Բալ` 400 գր
— Աղ` մեկ պտղունց:

Պատրաստման եղանակը.

1. Շոկոլադը հալեցրեք սերուցքային կարագի հետ ջրային բաղնիքի վրա:

2. Այլ տարայում հարեք 2 ձու և 50 գր շաքարավազ: Ավելացրեք աղ և վանիլին:

3. Պատրաստեք կրեմը. խառնեք կաթնաշոռը 100 գր շաքարավազի և 2 ձվի հետ: Հարեք բլենդերով մինչև նուրբ զանգված ստանալը:

4. Շաքարավազով հարած հավկիթներին ավելացրեք հալեցրած շոկոլադը, այնուհետև ավելացրեք փխրեցուցիչը և մաղած ալյուրը: Խառնեք:

5. Վերցրեք բարձր պատերով kaxapa8 և վրան սերուցքային կարագ քսեք, լցրեք խմորի 1/3:

6. Հարթացրեք մակերեսը, վրան լցրեք կաթնաշոռային զանգվածի կեսը: Այնուհետև վրան հավասարաչափ տեղադրեք բալը:

7. Կրկին լցրեք խմորը, կաթնաշոռային զանգվածը, բալը և կրկին խմորը:

8. Տաքացրեք ջեռոցը մինչև 180 °C: Եփեք աղանդերը 40-50 րոպե:

9. Սպասեք թող սառի, հանեք կաղապարից:

Այն կարող եք մատուցել սուրճի կամ թեյի հետ: Բարի ախորժակ:

Աղբյուր` LADYNEWS.am

Կիսվել սոց․ ցանցերում