Վարդենյաց լեռնանցքում, «Մեղրու սար» և «Զանգեր» կոչվող հատվածներում ձյուն է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց (կցորդիչով բեռնատարների համար անվաշղթաների կիրառմամբ)։

Վարդենյաց լեռնանցքում, «Մեղրու սար» և «Զանգեր» կոչվող հատվածներում, Ջերմուկ, Սևան, Վարդենիս և Ճամբարակ քաղաքներում ձյուն է տեղում:

Գորիսում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կիսվել սոց․ ցանցերում