Մինչեւ հիմա ես չեմ լսել , որ որեւէ քաղաքական գործիչ լրագրողների աշխատանքի համար շնորհակալություն հայտնի

Երբեք չեմ մոռանա, թե ինչպես Բաբկեն Արարքցյանը Բիշքեկի բանակացությունների ժամանակ ադրբեջանական կողմից պահանջեց ներողություն խնդրել հայ լրագրողի վրա հարձակման համար եւ վերադարձնել վերջինիս ձայնագրիչը։ Իսկ բանակցությունների ավարտին, որից հետո միայն ստորագրվեց հրադադարի համաձայնագիրը, Երեւան վերադառնալիս մտավ ինքնաթիռում նստած միջազգային լրատվական գործակալությունների համար աշխատող լրագրողներիս հատվածը եւ հատուկ շնորհակալություն հայտնեց մեր կատարած աշխատանքի համար։ Իսկ մենք մեծ աղմուկ էինք բարձրացրել միջազգային լրատվական հարթակներում։ Մինչեւ հիմա ես չեմ լսել , որ որեւէ քաղաքական գործիչ լրագրողների աշխատանքի համար շնորհակալություն հայտնի։ Այսօր այս պարկեշտ ու փորձառու քաղաքական գործիչը հրաժեշտ տվեց երկրային կյանքին։ Ցավակցում եմ հարազատներին ու բարեկամներին։ Աստված հոգին լուսավորի։

Կիսվել սոց․ ցանցերում