Ադր բեջшնшկան գե րությունից վերադարձածների հարազատներին թույլատրվեց տեսակցել նրանց

«Մուրացան» զինվորական հոսպիտալի մոտ, որտեղ բուժզննում են անցնելու Բաքվի գերությունից վերադարձածհայ զինծառայողները, հայտարարվեց, որ յուրաքանչյուր ընտանիքից մեկական հոգու հնարավորություն է տրվում այցելել, տեսակցել զինծառայողներին:

Գերեվարված տղաների հարազատները (մեծամասամբ՝ ծնողները) ներկայացրեցին անձնագրեր, ցուցակագրվեցին և հնարավորություն ստացան մուտք գործել հոսպիտալի տարածք, որտեղ բուժզննման ավարտից հետո կտեսակցեն իրենց որդիներին:

Հայաստան վերադարձածների մեծ մասը Խծաբերդի և Հին Թաղերի հատվածում հիմնականում գերեվարված շիրակցի տղաներն են:

Ինչպես հայտնել ենք, 2020-2023 թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողները և սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայողն արդեն գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  Ղազախ-Իջևան սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը:

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը 6 օր առաջ համատեղ հայտարարություն էին տարածել, համաձայն որի՝ երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը։

Ըստ հայտարարության՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ, Հայաստանի Հանրապետությունը՝ 2 ադրբեջանցի գերիների:

Կիսվել սոց․ ցանցերում