Ռшզմшգեrիները բուժզննումն անցել են հոսպիտալում, այս պահին նրանց ԲԿ-ներ տեղափոխելու կարիք չկա․ Ավանեսյան

Երեկ Հայաստան վերադարձած 32 հայ ռազմագերիներն անցել են բուժզննում միայն «Մուրացան» հոսպիտալում։

Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Իրականացվել է նախնական բժշկական հետազտոություն, այս պահին քաղաքացիական բժշկական կենտրոններ տեղափոխված անձինք չկան, ինչ–որ անհրաժեշտ է եղել հետազոտություններ իրականացնելու համար, արվել է «Մուրացան» հոսպիտալում»,– ասաց նա։

Կիսվել սոց․ ցանցերում