Աղջիկը առևանգել է նախկին ընկերոջը և ստիպել նրան ամուսնանալ իր հետ

Հնդկաստանի Թամիլնադ նահանգի Չենայ քաղաքում 27-ամյա աղջիկն առևանգել է իր նախկին զուգընկերոջը՝ փորձելով ստիպել նրան ամուսնանալ իր հետ։ Այս մասին հայտնում է DT Next-ը։

Աղջիկը՝ Սունդարյան, մի քանի տարի հարաբերությունների մեջ է եղել 31-ամյա Պարտիբանի հետ։ Նրանք բաժանվել են 2022 թվականի վերջին։ Բաժանվելուց հետո Պարտիբանը հանդիպել է իր նախկին սիրեցյալին, ում հետ ծանոթացել է մինչ Սաունդարյան, և որոշել ամուսնանալ նրա հետ։

Տեղեկանալով իր նախկին ընկերոջ հարսանիքի մասին՝ աղջիկը բարկացել է և որոշել է առևանգել նրան։ Նա մոր, եղբոր և հորեղբոր հետ հետևել է Պարտիբանին և ուժով նստեցրել մեքենան։ Տղամարդու մայրը, ով ականատես է եղել միջադեպին, փորձել է փակել Սաունդարյայի ու նրա հարազատների ճանապարհը, սակայն նրանք սկսել են հարձակվել նրա վրա։ Այնուհետև կինը նահանջել է և դիմել ոստիկանություն։

Այդ ժամանակ Պարտիբանին բերել են տաճար՝ ամուսնանալու։ Որոշ ժամանակ անց տղամարդուն օգնելու համար ժամանել է ոստիկանությունը, որն առևանգողների հետքը հայտնաբերել է տեսախցիկների միջոցով։ Սունդարյան և նրա հարազատները բերման են ենթարկվել։ Կատարվում է լրացուցիչ հետաքննություն։

Կիսվել սոց․ ցանցերում