Բшքվի համար անընդունելի է հայ-шդրբեջшնական սшհմանից զпրքերը դուրս բերելու Երևանի առաջարկը. Բшյրшմով

Բաքվի համար անընդունելի է հայ-ադրբեջանական սահմանից զորքերը դուրս բերելու Երևանի առաջարկը։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ թուրք գործընկերոջ՝ Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Ադրբեջանի և Հայաստանի միջևչկա սահմանազատում: Նման պայմաններում, եթե դուրս բերվեն զորքերը, որտե՞ղ են երաշխիքները, որ դրանք չի զբաղեցնի մյուս կողմը։ Հայկական կողմի այս առաջարկն անընդունելի է Ադրբեջանի համար»,- ասել է Բայրամովը։

Կիսվել սոց․ ցանցերում