Ամանորին ընդառաջ շատերին կարող է հետաքրքրել այս բավականին թանկանոց և համեղ խմիչքի բաղադրատոմսը:
Պարզվում է այն կարելի է պատրաստել տնային պայմաններում նույնպես:
Այն պատրաստվում է բավականին հեշտ և գրեթե չի տարբերվում իսկականից:
Պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ են․
— Օղի՝ 0.5 լ
— Խտացրած կաթ՝ 1 բանկա
— Ձվի դեղնուց՝ 4 հատ
— Լուծվող սուրճ՝ 1 ճաշի գդալ
— Վանիլային շաքարավազ՝ 2 ճաշի գդալ
— Սերուցք՝ 20% 0.4 լ։
Պատրաստման եղանակը․
Եթե օղին փոխարինեք վիսկիյով, ապա կարելի է ստանալ իռլանդական օրիգինալին ավելի մոտ համ:
Սկզբում առանձնացնում եք ճիշտ քանակի օղիի ծավալը:
Առանձնացնում եք ձվի դեղնուցները:
Բեյլիզի համար խտացրած կաթը եփում ենք մոտավորապես 30 րոպե եռացող ջրում մինչև դրա կրեմագույն դառնալը, սակայն դա կարելի է նաև չանել: Համը գրեթե չի փոխվի միայն խմիչքն ավելի բաց կլինի:
Բաղադրիչներին ավելացնում եք վանիլային շաքարավազ և այս ամենը լավ հարում:
Ավելացնում եք լուծվող սուրճը կրկին հարում:
Սուրճը ցանկալի է լավ որակի վերցնել և անպայման վառ արտահայտված սուրճի բույրով, բայց ոչ աղացած:
Առանց դադարեցնելու հարելն ավելացնում եք սերուցքը:
Եթե սուրճն ամբողջությամբ չի հալվել, ապա խնդիր չէ, օղին ավելացնելուց ամեն ինչ միասեռ կդառնա:
Լցնում եք օղին: Հարում խառնուրդը մինչև միասեռ դառնալը:
Ստացվում է մոտավորապես 1.2 լ խմիչք:
Թողնում եք այն մեկ ժամ գոլ տեղում, այնուհետև դնում սառնարան:
Այն կարող է մնալ առնվազն 3 ամիս առանց որևէ խնդրի:
Աղբյուր` LADYNEWS.am
