Չեբուրեկ` պանրով

Սառն աշնանային փողոցից հետո մեր սիրտն ուզում է տաք տնային չեբուրեկներ և այնպիսի, որ լցոնը շատ լինի:

Ահա հատուկ բաղադրատոմս կաթնաշոռով` հենց այդպիսի դեպքի համար: Պատրաստելու ընթացքում լցոնը դառնում է ձգվող, իսկ պինդ պանիրը համն ավելի հագեցած է դարձնում:

Ավանդաբար չեբուրեկները պատրաստվում են բարակ խմորից, որը տապակելու ընթացքում դառնում է խրթխրթան, սակայն մենք առաջարկում ենք փորձել նուրբ չեբուրեկներ՝ կեֆիրով պատրաստված:

Բաղադրիչներ.

— Կաթնաշոռ` 200 գր
— Կեֆիր` 200 մլ
— Շաքարավազ` 0,5 թեյի գդալ
— Սխտոր` 2 հատ
— Ձեթ` 120 մլ
— Քացախ` 1 ճաշի գդալ
— Սոդա` 0,5 թեյի գդալ
— Աղ` 0,5 թեյի գդալ:

Պատրաստման եղանակը.

Պատրաստում ենք խմորը.

1. Կեֆիրի մեջ ավելացրեք աղը, շաքարավազը և քացախով հանգչաց սոդան: Խառնեք:

2. Այժմ աստիճանաբար ավելացրեք մաղած ալյուրը` խառնելով ոչ թանձր խմորը:

3. Փաթաթեք այն տոպրակի կամ սննդային թաղանթի մեջ և թողեք 20 րոպե:

Պատրաստում ենք լցոնը.

1. Քերեք պինդ պանիրը և ավելացրեք այն կաթնաշոռին:

2. Այնուհետև ավելացրեք ճզմած սխտորը, աղ արեք և խառնեք այնքան մինչև լցոնը կորցնի փխրունությունը: Այն պետք է առաձգական դառնա:

3. Խմորը բաժանեք 4 մասի: Յուրաքանչյուրը գրտնակեք 5 մմ հաստությամբ:

4. Հավասարապես տեղաբաշխեք լցոնը յուրաքանչյուրի մեկ կեսի վրա, ծածկեք մյուսով և կպցրեք ծայրերը:

5. Փորձեք այնպես անել, որպեսզի չեբուրեկների ներսում որքան հնարավոր է քիչ օդ մնա:

6. Երկու կողմից տապակեք մինչև ոսկեգույն դառնալը:

Լցոնին հիանալի ավելացում կլինի կանաչին, մասնավորապես՝ սամիթը, որը կաթնաշոռի հետ շատ համեղ համադրություն է դառնում:

Աղբյուր` LADYNEWS.am

Կիսվել սոց․ ցանցերում