Ներկա փուլում Ադրբեջանն ու Հայաստանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրին։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանըч Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Երեք տարի առաջ՝ 44-օրյա պատերազմից հետո, պատմական հնարավորություն է ստեղծվել տարածաշրջանում խաղաղության հասնելու համար: Մենք կարծում ենք, որ այսօր, առավել քան երբևէ, խաղաղության համաձայնագրի հասնելու այս հնարավորությունը դարձել է շատ ավելի իրական և այլևս չպետք է խուսափել: Մենք ողջունում ենք դրական առաջընթացը Ադրբեջանի և Հայաստանի միջև մշտական խաղաղության և սահմանների որոշման վերաբերյալ համաձայնագրի կնքման ուղղությամբ»,- ասել է նա։
Ֆիդանի խոսքերով, «Արևմուտքում հայկական սփյուռքը շահագործում է հայ ժողովրդիհետ կատարվածը և փորձում է սադրել որոշ երկրների՝ Ադրբեջանի դեմ դիրքորոշում ընդունելու: Փոխարենը ավելի լավ կլիներ, որ նրանք իրենց ջանքերը կենտրոնացնեին այնպիսի պայմանների ստեղծման վրա, որոնց դեպքում Հայաստանի ժողովուրդը կարող է նորմալ հարաբերություններ հաստատել իր հարևանների հետ»,- ասել է ԱԳ նախարարը։
Նա ընդգծել է, որ տարածաշրջանից դուրս խաղացողները պետք է հետևեն հավասարակշռության պահպանմանն ու նորմալացմանը միտված քաղաքականությանը:
«Այն առաջընթացը, որը ձեռք կբերվի Ադրբեջանի և Հայաստանի միջև, դրական ազդեցություն կունենա Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա: Թուրքիան Հայաստանի հետ սահմանի բացման հարցում որոշում կկայացնի՝ հիմնվելով Բաքվի եւ Երևանի միջև խաղաղ բանակցությունների արդյունքների վրա»,- ասել է Ֆիդանը՝ ոչ մի խոչընդոտ չտեսնելով Անկարայի եւ Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համար։
Թուրքիան, միաժամանակ, ըստ Ֆիդանի, լիովին մնում է Ադրբեջանի կողքին և պատրաստ է կատարել ցանկացած խնդիր կարգավորման շրջանակներում։
