Մանրաձավարով պատրաստված կեքսերը սիրում են բոլորը, դրանք անհնար է համեղ չստացվեն: Հրաշալի չէ արդյո՞ք, ուղղարկում եք ջեռոց խառնուրդ, պատրաստված ձեռքի տակ եղածից և հանում թմբլիկ համով կեքս:
Ահա համեղ բաղադրատոմս՝ առանց հավկիթի, կաթի և կեֆիրի: Այն ստացվում է թունդ և շատ համեղ: Ցանկության դեպքում կարելի է համեմել դարչինով կամ կարդամոնով: Ավելորդ չէր լինի ընկույզը, սակայն դա՝ ըստ ցանկության:
Բաղադրիչներ.
— Մանրաձավար` 200 գր
— Ցորենի ալյուր` 200 գր
— Ջուր` 180 մլ
— Շաքարավազ` 180-200 գր
— Կակաոji փոշի` 4 ճաշի գդալ
— Փխրեցուցիչ` 10 գր
— Վանիլային շաքարավազ` 110 գր
— Ձեթ` 120 մլ
— Չամիչ` ըստ ցանկության:
Պատրաստման եղանակը.
1. Խառնեք մանրաձավարը վանիլային շաքարավազի հետ, ավելացրեք ջուր, խառնեք և թողեք 2-3 ժամ: Եթե պատրաստվում եք թխել առավոտյան, ապա կարող եք պատրաստել երեկոյան, ծածկել թաղանթով և դնել սառնարան:
2. Թրջված մանրաձավարին ավելացրեք սկզբից ձեթ, այնուհետև կակաո:
Լավ խառնեք զանգվածը: Այս փուլում կարող եք նաև շոգեհարել չամիչը:
3. Մանրաձավարով խառնուրդին ավելացրեք ալյուրը` փխրեցուցիչի հետ: Ավելացրեք չորացրած և ալյուրում թաթախված չամիչը: Խառնեք զանգվածը:
4. Թխելու համար կաղապարին քսեք կարագ և փոքր ինչ ալյուր ցանեք: Խմորը լցրեք կաղապարի մեջ և դրեք 190 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ ու թխեք 40-50 րոպե:
Պատրաստի կեքսի վրա կարող եք ցանել շաքարի փոշի կամ լցնել շոկոլադե օշարակ: Կարելի է նաև բաժանել երկու մասի և ջեմ քսել:
Բարի ախորժակ:
Աղբյուր` LADYNEWS.am
