Չիզքեյք ազնվամորիով

Կաթնաշոռից չիզքեյքը ազնվամորիով ուղղակի տոնական տորթ է, վառ, սերուցքային և շատ հագեցնող:

Ներկայացնում ենք համեղ, սառը աղանդեր, որը կարող եք հանգիստ պատրաստել նաև տոնական միջոցառման համար:

Բաղադրիչներ

— Թխվածքաբլիթ՝ 400 գր
— Սերուցքային կարագ՝ 150 գր
— Կաթնաշոռ՝ 800 գր
— Սերուցք՝ 120 մլ
— Շաքարավազ՝ 250 գր
— Ձու՝ 3 հատ
— Վանիլային շաքարավազ՝ 15 գր
— Վանիլին՝ ըստ ճաշակի
— Թթվասեր՝ 250 գր
— Հաղարջ 400 գր։

Պատրաստման եղանակը․

1. Մանրացրեք թխվածքաբլիթը բլենդերում, ավելացրեք հալեցված սերուցքային կարագը և լավ խառնեք:

2. 23 սմ տրամագծով բացվող կաղապարի հատակը ծածկեք պերգամենտային թղթով: Թխվածքաբլիթի փշուրները լցրեք վրան, հավասարեցրեք, բարձրացրեք պատերին և լավ սեղմեք:

3. Կաթնաշոռը (15% յուղայնությունից ոչ պակաս) անցկացրեք քերիչով կամ բլենդերով հարեք, լցրեք 20% յուղայնությամբ սերուցքը, խառնեք:

4. Կաթնաշոռային խառնուրդին ավելցրեք ձուն, հարեք, ավելացրեք 200 գր շաքարավազ և վանիլային շաքարավազ, հարեք: Լցրեք խառնուրդը կաղապարի մեջ և տեղադրեք 170 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ 50 րոպեյով:

5. Հարեք թթվասերը մնացած շաքարավազի և վանիլինի հետ: Հանեք չիզքեյքը ջեռոցից, բարձրացրեք ջերմաստիճանը մինչև 200 աստիճան:

6. Կաթնաշոռի վրա լցրեք թթվասերը և հետ դրեք ջեռոցի մեջ` 7 րոպեյով: Հանեք, զարդարեք ազնվամորիով և դրեք սառնարան՝ 6-8 ժամ:

Այս գեղեցկուհուն կարելի է զարդարել յուրաքանչյուր թարմ հատապտուղներով կամ կիսված ծիրաններով: Եթե հատապտուղները քաղցր չեն, տորթի վրա կարող եք շաքարավազի փոշի ցանել:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Կիսվել սոց․ ցանցերում