Տերն ասում է քեզ՝ քաջացի՛ր

Մենք շարունակում ենք  «Եղի՛ր ուժեղ և համարձակ» անվանումը կրող ուղերձների շարքը, որը հիմնված է Հեսու 1․9 խոսքի ուսումնասիրության վրա։

«Ահա պատվիրում եմ քեզ, զորացի՛ր և քա՛ջ եղիր, մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է ամեն տեղ, ուր էլ որ գնաս» (Հեսու 1․9):

Սիրելի՛ բարեկամ, այսօր Տերն ասում է քեզ. «Քա՛ջ եղիր»:

Աստված քաջացրել էր նաև Դանիելի նման խիզախ մարգարեին․ «Եվ ասաց. «Մի՛ վախեցիր, ո՛վ սիրելի մարդ, խաղաղությո՛ւն քեզ, զորացի՛ր, քաջասի՛րտ եղիր։ Եվ երբ նա խոսեց ինձ հետ, ես զորացա և ասացի. «Թող Տերս խոսի, որովհետև ինձ զորացրել ես» (Դանիել 10․19):

  • Սիրտդ անհանգի՞ստ է: Քաջացի՛ր։ Աստված քեզ հետ է:
  • Մեզ խաղաղություն պարգևող Տերը այն չի տալիս մասնակի, այլ տալիս է ամբողջական կերպով։
  • Նրանք, ովքեր հայացքն ուղղում են Աստծուն և մաս դառնում Նրա առաքելության, կարող են վստահ լինել, որ Տերը հոգ կտանի իրենց մասին:
  • Աստված նաև համապատասխան ունակություններ է պարգևում նրանց, ում կանչում է որևէ ծառայության մեջ։
  • Աստված արդարությունը կյանքի կոչողն է:
  • Նա է ապահովում մեզ ամեն անհրաժեշտ բաներով:

Քեզ քաջ լինելու կոչ անող Տերն ավելի զորեղ է, քան այն ամենը, ինչը հուսահատեցնում է քեզ:

Աստվածաշնչում կարդում ենք նաև այս տողերը․ «Սակայն այսպես է ասում Տերը՝ քո Արարիչը, ո՛վ Հակոբ, և քեզ ձևավորողը, ո՛վ Իսրայել. «Մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ փրկել եմ, կանչել եմ քեզ քո անունով. դու Իմն ես: Երբ ջրերի միջով անցնես, ես քեզ հետ կլինեմ, երբ անցնես գետերով, դրանք քեզ չեն ողողի» (Եսայիա 43․1-2):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եղի՛ր համարձակ: Քեզ շրջապատողները գուցե լիովին չեն ճանաչում քեզ, բայց Աստված անունով է կոչում քեզ։ Դու Նրանն ես։ Նա քեզ հետ է նույնիսկ այն ժամանակ, երբ անցնում ես փորձության կրակների միջով:

Նրա կողքին դու երբե՛ք մենակ չես: Քաջացի՛ր։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Կիսվել սոց․ ցանցերում