«Մեղրային» թխվածքաբլիթ

Հիանալի և անուշաբույր թխվածքաբլիթ: Եթե այն ավելի հաստ եք անում, այն փափուկ է լինում, եթե բարակ,ապա խրթխրթան:

Բաղադրիչների նշված քանակից ստացվում է 30-40 հատ:

Բաղադրիչներ.

— 100 գր սերուցքային կարագ
— 100 գր շաքարավազ
— 2 ձու
— 3 ճաշի գդալ մեղր
— 100 գր ընկույզ
— 2 թեյի գդալ փխրեցուցիչ
— 400-450 գր ալյուր

Պատրաստման եղանակը.

1. Մանրացնել ընկույզը:

2. Կարագը խառնել շաքարավազի հետ: Ավելացնել մեղրը: Խառնել:

3. Ավելացնել ձուն: Խառնել:

4. Ավելացնել փխրեցուցիչը և ալյուրը, հունցել խմորը:

5. Դրանից ձևավորել բլիթներ և թաթախել ընկույզի մեջ:

6. Ջեռոցի թավայի վրա դնել թխելու համար նախատեսված թուղթը կամ կարագ քսել:

7. Շարել բլիթները թավայի վրա և վերջինս դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ:

8. Թխել 20-25 րոպե:

Բարի ախորժակ:

Աղբյուր` LADYNEWS.am

Կիսվել սոց․ ցանցերում