Շոկոլադե նրբաբլիթներ բանանով և ընկույզով

Ներկայացնում ենք շոկոլադե նրբանլիթների բաղադրատոմս, որոնք համեղ կստացվեն թե լցոնված վիճակում, թե առանց դրա։

Նրբաբլիթները ստավնում են բարակ՝ շոկոլադի թեթև համով։

Որպես լցոնվացք կարելի է օգտագործել ցանկացած միրգ և ընկուզեղեն։

Նշված չափաբաժնով բաղադրիչներից կղտացվի մոտ 10-15 նշբաբլիթ՝ 20 սմ տրամագծով։

Բաղադրիչներ․

Խմորը․

— Ձու՝ 2 հատ
— Շաքարավազ՝ 50 գր
— Կաթ՝ 500 մլ
— Կակաոյի փոշի՝ 20 գր
— Ալյուր՝ 100-130 գր
— Աղ՝ ¼ թեյի գդալ
— Բուսական յուղ՝ 3 ճաշի գդալ

Ինչպես նաև․

— 2-3 բանան
— 100 գր ընկույզ
— 100 գր շոկոլադ։

Պատրաստման եղանակը․

— Ձուն լավ հարել աղի հետ միասին, ավելացնել շաքարավազը՝ կրկին լավ հարել։

— Ավելացնել կակաոյի փոշին, զգուշությամբ խառնել:

— Ավելացնել կաթը և հարիչի ամենացածր արագությամբ խառնել

— Ավելացնել ալյուրը, խառնել, ավելացնել բուսական յուղը և կրկին խառնել:

Տաքացնել թավան, փոքր-ինչ կարագ քսել: Մեջտեղը լցնել խմորը, պտտացնել թավան, որպեսզի խմորը հավասարապես բաշխվի: Ներքևի հատվածը տապակվելուց հետո անհրաժեշտ է շրջել և տապակել մյուս կողմից:

Շոկոլադը մանրացնել, դնել ջրային բաղնիքի վրա և հալեցնել: Մանրացնել ընկույզը, բանանները մանր կտրատել և խառնել ընկույզի հետ: Նրբաբլիթի մեջտեղում տեղադրել լցոնը: Ծայրերը շրջել դեպի կենտրոն, փաթաթել և վրան հալացրած շոկոլադ լցնել:

Բարի ախորժակ:

Աղբյուր` LADYNEWS.am

Կիսվել սոց․ ցանցերում