Հուսամ՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը իր այս ժառանգի հարցերը ավելի շուտ կլուծի, քան քաղաքական և քաղաքացիական հանրությունը

Արման Բաբաջանյանը գրում է․

Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի հարկատուների միջոցներով գործող հանրային մուլտիպլեքսի ցանցում սփռվող Հայաստանի, հայ ժողովրդի, իշխանությունների, անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, քաղհասարակության, քաղաքական գործիչներիս վրա վայրահաչող, հայհոյող, սպառնացող ռուսական զույգ հեռուստաալիքների առնչությամբ այսօր ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարության ներկայացուցչի հետ տեղի ունեցած բանակցությունն ավարտվել է ընդունված համատեղ հայտարարությամբ․
1. Ռուսական կողմն ընդունել է հայկական կողմից արձանագրված խախտումների փաստը:
2. Պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել համաձայնագրի բոլոր կետերի պատշաճ պահպանման ուղղությամբ:
Հարյուր միլիոնավոր հեռուստադիտող ունեցող ռուսական հեռուստաալիքների ամբարտավան վարքագծի համար ոչ մի պատժամիջոց չի սահմանվել, ոչ մի կասեցում չի նախատեսվել։
Ռուսական հեռուստաալիքները կշարունակեն նախկինի պես հեռարձակվել Հայաստանի հանրային մուլտիպլեքսում։ Չկասկածեք, ըստ անհրաժեշտության կրկին կթիրախավորեն բոլոր նրանց, ում կհամարեն թշնամի։
Այսքան անինքնասեր, այսքան անարժանապատիվ։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն անձամբ է պատասխան տալու էս խայտառակ որոշման համար։
Հուսամ՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը իր այս ժառանգի հարցերը ավելի շուտ կլուծի, քան քաղաքական և քաղաքացիական հանրությունը։
Կիսվել սոց․ ցանցերում