Բանանը կատարյալ դեսերտային միրգ է: Այն ունի հագեցված, սակայն փափուկ համ, քաղցր է և ունի շատ օգտակար հատկություններ:
Զարմանալի չէ, որ բանանային կոկտեյլները մեծ պահանջարկ ունեն: Սակայն ինչպես կփոխվի այս միրգը, եթե այն դնել սառցախցիկում: Այս մրգից կարելի է պատրաստել շատ համեղ պաղպաղակ:
Դրա համար ձեզ անհրաժեշտ կլինի
— Բանան` 4 հատ
— Թխվածքաբլիթ` 50 գր
— Սև շոկոլադ` 100 գր
— Դարչին` ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը
1. Մաքրեք բանանները և դրեք հերմետիկ տոպրակի մեջ: Թողեք 2 ժամ սառնարանում: Քերեք շոկոլադը և մանրացրեք թղվածքաբլիթը:
2. Հանեք բանանները սառցախցիկից, կոտրեք մասերի և հարեք: Այժմ, երբ դուք ունեք բանանային սորբեթ, կարող եք այն տեղավորել և զարդարել թխվածքաբլիթով և շոկոլադով:
3. Այս դեղին մրգի միակ թերությունն այն է, որ բանանը երկար չի մնում: Անպայման փորձեք այս աղանդերը: Այն զովացուցիչ է և շատ օգտակար: Բարի ախորժակ:
Աղբյուր` LADYNEWS.am
