Եկեղե­ցու աղոթքն իրականություն է փոխում:

«Պետրոսը պահվում էր բանտում, բայց եկեղեցին նրա համար անդադար աղոթում էր Աստծուն։
‭‭Գործք Առաքելոց‬ ‭12‬:‭5‬ ՆՎԱԱ‬
Եկեղեցին հավատացյալների ամբողջությունն է: Եկեղե­ցին մենք ենք: Եկեղեցին անդադար աղոթք էր անում բան­տում եւ նեղության մեջ գտնվող Պետրոսի համար: Եկեղե­ցու աղոթքը իրականություն է փոխում: Եկեղեցու աղոթքը հիմք էր, որ Աստված փոխի դեպքերի բնական ընթացքը եւ գերբնական կերպով հրեշտակ ուղարկի Պետրոսին բանտից ազատելու համար: Ո՞ւմ համար ենք մենք աղոթում: Աղո­թո՞ւմ ենք արդյոք: Եվ եթե աղոթում ենք, ապա հավատո՞ւմ ենք արդյոք մեր աղոթքին: Անդադա՞ր ու հարատեւ են արդյոք մեր աղոթքները: Եկեղեցին պետք է աղոթի այսօր աշխար­հի կապանքների բանտում գտնվողների համար, եւ Աստված գերբնական այցելություն կանի ու փրկություն կբերի նրանց կյանքերում:
Տեր Հիսուսի անունով աղոթքի հավատք եւ անկոտրում փափագ եմ խնդրում այս գրառումը ընթերցողների ու տարածողների կյանքում:
Եղեք օրհնված:
Արման Մանուկյան
Սիրով Ձեզ հետ կիսվում եմ «Ի՞նչ է աղոթքը և ինչպե՞ս աղոթել» վերնագիրը կրող այս պատգամով՝
Կիսվել սոց․ ցանցերում