«Ես միշտ կհիշեմ քեզ․ «եւս մեկ րոպե» թողեցիր իմ սրտում»․ Լյուբով Ուսպենսկայան՝ Արա Մարտիրոսյանի մասին (VIDEO)

Ռուսական շոուբիզնեսից հայտնի երգչուհի Լյուբով Ուսպենսկայան ինստագրամյան իր էջում կիսվել է Արա Մարտիրոսյանի հետ իր զուգերգի տեսանյութով ու իր ցավն արտահայտել՝ երգչի անժամանանակ մահվան կապակցությամբ։

ՏԵՍԱՆՅՈՒԹ․

https://www.instagram.com/p/C044SDGrnAl/?utm_source=ig_embed&utm_campaign=embed_video_watch_again

«Այսօր կյանքից հեռացավ իմ ընկերը՝ զարմանահրաշ երաժիշտ եւ տաղանդավոր մարդ՝ Արա Մարտիրոսյանը։ Հրաշալի արտիստ, որի հետ բախտ ունեցա երգելու «Ещё минута» զուգերգը։ Սիրտս ցավում է։ Շատ կցանկանայի, որ նա շարունակեր աշխատել եւ ուրախացնել բոլորին՝ իր հիասքանչ ձայնով։ Դժվար է հավատալ, որ նա այլեւս չկա… Ես միշտ կհիշեմ քեզ։ «Եվս մեկ րոպե» թողեցիր իմ սրտում…»,-հրապարակմանը կից գրել է Ուսպենսկայան։

Հիշեցնենք, որ Արա Մարտիրոսյանը կյանքից հեռացել է երեկ՝ դեկտեմբերի 15-ին։ Արտիստի մոտ գրանցվել է սրտի կանգ։ Նա ընդամենը 46 տարեկան էր։

Կիսվել սոց․ ցանցերում