Մшրտшկերտпւմ անհետ կորած տղամարդը հայտնաբերվել է

Oգոստոսի 21-ին հաղորդվել էր Մարտակերտ քաղաքի բնակիչ 1988թ. ծնված Ն.Մ.-ի անհետ կորելու մասին: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում, օգոստոսի 22-ին ժամը 08:30-ի սահմաններում վերջինս հայտնաբերվել է Մարտակերտ քաղաքի Սախարով փողոցի բնակելի շենքի տներից մեկում` ողջ ու առողջ վիճակում։

Կիսվել սոց․ ցանցերում