ԼՂ-ում սնունդ ստանալու համար հարկավոր է ներկայանալ ձեթի տարայով և տոպրակներով

ԼՂ-ում սնունդ ստանալու համար հարկավոր է ներկայանալ ձեթի տարայով և տեսակավորման համար անհրաժեշտ տոպրակներով։

Այս մասին հայտարարություն է տարածել ԼՂ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը։

«ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը խնդրում և հորդորում է նախարարության կողմից սննդամթերք ստանալու նպատակով կտրոն ստացած անձանց պահեստ ներկայանալ պարտադիր ձեթի համար նախատեսված տարայով և տեսակավորման համար անհրաժեշտ 5 հատ տոպրակով: Սննդամթերքը կտրամադրվի միմիայն դրանց առկայության դեպքում»,- ասվում է հայտարարության մեջ:

Կիսվել սոց․ ցանցերում