Շիրակի մարզի բոլոր տարածաշրջանների ճանապարհներին ուժեղ գետնաբուք և ձյան տեղումներ են։
Այս մասին հայտնում են մարզպետարանից:
ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները բաց են։
Ճանապարհները սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են երթևեկելի հատվածների ձյան մաքրման, որոշ հատվածներում նաև մշակման աշխատանքներ։
Այս պահին մարզի ճանապարհներին աշխատում է 18 միավոր տեխնիկա։
Վարորդներին հորդորում ենք երթևեկել միայն ձմեռային անվադողերով և խիստ անհրաժեշտության դեպքում։
