Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են: Շիրակի մարզում, Ապարանի, Թալինի, Արագածի տարածաշրջաններում, Դիլիջան, Ճամբարակ, Սևան, Գավառ, Հրազդան, Ծաղկաձոր, Ստեփանավան, Վանաձոր, Սպիտակ, Աբովյան և Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:
Սյпւնիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է, Սպիտակի ոլորանները` դժվարանցանելի
