Եվրոպական միության անդամ չհանդիսացող 11 երկրներ միացել են Եվրոպական խորհրդի՝ «Մագնիտսկու եվրոպական ցուցակը» մեկ տարով երկարաձգելու որոշմանը։ Դրանց թվում են Հայաստանն ու Ադրբեջանը։ Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Հիշեցնենք, որ «Մագնիտսկու ցուցակում» ներառված են Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի, Հարավային Կորեայի և Սիրիայի քաղաքացիներ, անվտանգության ուժեր և ընկերություններ, որոնք կասկածվում են մարդու իրավունքների խախտման մեջ։ Նրանց նկատմամբ սահմանափակումներ են մտցվել։
Ինչպես հայտարարել է Բորելը, պատժամիջոցները երկարացվել են մեկ տարով՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 8-ը։
«ԵՄ խորհրդի որոշմանը միացել են թեկնածու երկրները՝ Հյուսիսային Մակեդոնիան, Չեռնոգորիան, Ալբանիան, Ուկրաինան, Մոլդովան և Բոսնիա և Հերցեգովինան, ինչպես նաև Եվրոպական ազատ առևտրի գոտու անդամներ Իսլանդիան, Լիխտենշտեյնը և Նորվեգիան, ինչպես նաև Հայաստանն ու Ադրբեջանը»,- ասել է Բորելը:
