«Խստագույն կերպով դատապարտում եմ Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությունը»:
Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ շարունակելով.
«Ահաբեկչության թիրախում կրկին անպաշտպան մարդիկ են։ Միջազգային հանրությունը պետք է ամուր միասնություն պահպանի ահաբեկչության դեմ պայքարում»,- գրել է Բորելը։
Մարտի 22-ին ահաբեկչություն էր տեղի ունեցել Մոսկվայի Crocus City Hall-ում։ Ինքնաձիգով զինված անձինք, համերգից առաջ, ներխուժել էին համերգասրահ և անկանոն կրակահերթեր արձակել մարդկանց ուղղությամբ։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 133 մարդ։
ՌԴ բուժհաստատություններում է գտնվում 107 տուժած։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների թվում է մեկ երեխա։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության բոլոր մեղավորներին կալանավորելու մասին։
Ռուսաստանի նախագահի հրամանագրով մարտի 24-ը հայտարարվել է համազգային սգո օր։
