«Ադրբեջանը միշտ հավատարիմ է եղել Հայաստանի հետ բանակցություններին, խաղաղությանը և կայունությանը»։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ վիրավորված դիրք ընդունած՝ մեկնաբանելով ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությունը։
«Ադրբեջանը միշտ հավատարիմ է եղել Հայաստանի հետ բանակցություններին, խաղաղությանը և կայունությանը։ Ադրբեջանի ձեռնարկած միջոցները նախադրյալներ են ստեղծում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար»,- ասվում է Բաքվի արտաքին քաղաքական գերատեսչության մեկնաբանության մեջ։
Ավելի վաղ Բորելը հայտարարել էր, որ ԵՄ-ն մտահոգված է Հայաստանի տարածքում Ադրբեջանի հավակնություններով և կոչ էր արել վերադառնալ հարաբերությունների կարգավորման բանակցություններին։ Բորելը շեշտել էր, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անթույլատրելի է լինելու և լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի և իրենց հարաբերությունների համար։
