Մի պարադոքսի մասին 
Մեր ժողովուրդը ոչ մեկից լավը չէ, բայց ոչ մեկից էլ վատը չէ: Ավելին, որեւէ կերպ ավելի վատը չէ այն ժողովուրդներից, որոնց քաղաքական կամ քաղաքացիական էլիտաները՝ չակերտավոր, թե անչակերտ (թեւպետ ներկայումս արդեն ավելի շուտ չակերտավոր), ուրիշ ժողովուրդների սովորեցնում են ճիշտ ապրելու «բանաձեւերը»:
Եվ դա անում են այդ ժողովուրդների չակերտավոր էլիտաների միջոցով: Ու դա այն դեպքում, երբ հենց այդ չակերտավոր՝ քաղաքական, տնտեսական, ռազմական, ընդհուպ քաղաքացիական էլիտաների գործունեության հետեւանքով է, որ այդ ժողովուրդները հավաքական իմաստով ապրում են վատ:
Եվ պարադոքսը ամբողջանում է նրանով, որ այդ ժողովուրների այդ «էլիտաներին» վճարում են թե տվյալ ժողովուրդները, թե այդ ժողովուրդներին «ճիշտ ապրել» սովորեցնող արտերկրյա էլիտաները:
