Հանրապետության գլխավոր տոնածառի և քաղաքի լույսերի միացման վաղվա միջոցառմամբ պայմանավորված՝ այսօր՝ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 23:00-ից, կդադարեցվի Հանրապետության հրապարակի՝ Աբովյան-Նալբանդյան փողոցները կապող հատվածի երթևեկությունը:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Վաղը՝ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 18:00-ից, ամբողջությամբ կդադարեցվի Հանրապետության հրապարակի երթևեկությունը:
Պատճառվող անհարմարությունների համար հայցում են բնակիչների ներողամտությունը:
