Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի է ունենում երգիչ Արա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը:
Ներկա են երգչի հարազատները, ընկերներն ու երկրպագուները:
Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11:30-13:30, Արամ Խաչատրյան համերգասրահից։
Հիշեցնենք՝ Արա Մարտիրոսյանի մահվան մասին հայտնի դարձավ դեկտեմբերի 15-ին: Նրա մոտ սրտի կանգ է գրանցվել: Երգիչը 46 տարեկան էր:
