Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կնոջ հետ մասնակցել է երգիչ Արա Մարտիրոսյանի հրաժեշտի արարողությանը։
Հիշեցնենք՝ Արամ Խաչատրյան համերգասրահում այսօր վերջին հրաժեշտն են տալիս երգչին։ Հուղարկավորության արարողությունը ընթանալու է ժամը 11:30-13:30-ը:
Արա Մարտիրոսյանի մահվան մասին հայտնի դարձավ դեկտեմբերի 15-ին: Նրա մոտ սրտի կանգ է գրանցվել: Երգիչը 46 տարեկան էր:
