Որեւէ մեկը, ով անգամ ապրիլյան քառօրյայից հետո էր պնդում, որ տարածաշրջանում կամ մենք պիտի լինենք հզոր կամ Ադրբեջանը եւ զարգացնում էր Կուր-արաքսյան հանրապետության բոլոր առումներով հիմար տեսլականը, այսօրվա իրավիճակի համար գեթ մի մազաչափ պատասխանատվություն զգու՞մ է: Ոչ: Վաղը պատասխանատվություն չի զգալու նա, ով հիմա Նիկոլ Փաշինյանին ներշնչում է գնալ Պետերբուրգ եւ հայտարարել, որ Հայաստանում վերացնում է ռուսական երեւույթը: Ռուսական երեւույթը չի վերացնում անգամ Միացյալ Նահանգները, Եվրամիության եւ այլ մանր-մունր դերակատարների մասին չխոսած, Հայաստանը հանուն ինչի՞ թշնամանա Ռուսաստանի հետ (եթե, իհարկե, դա կարելի է թշնամություն եւ ոչ թե սուիցիդիալ հակում անվանել):
Հայաստանը հանուն ինչի՞ թշնшմшնա Ռпւսաստանի հետ (եթե, իհարկե, դա կարելի է թշնшմություն եւ ոչ թե սուիցիդիալ հակում անվանել)
