Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Վիտալի Առուստամյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (ք. Երևան, Դավթաշեն թաղամաս)։
❗️ Մասնավորապես՝
— հանրային սննդի օբյեկտը կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել ախտահանում, բացառվի կամ նվազագույնի հասցվի օդից փոխանցվող աղտոտումը,
— ապահովված չի եղել բնական և (կամ) արհեստական օդափոխության, ձեռքերի լվացման համար նախատեսված պայմաններով,
— կառույցի պատերը և աշխատանքային մակերևույթները չեն ունեցել հարթ մակերես, չեն գտնվել նորոգ վիճակում և հնարավոր չի եղել կատարել դրանց պատշաճ մաքրումն ու ախտահանումը,
— սարքավորումները և պարագաները չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ վիճակում։
📌Հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
Կիսվել սոց․ ցանցերում