Զինվшծ ուժերի ողջ անձնակազմը պաշտպանության նախարարի հրшմանով պարգևավճար կստանա

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է զինված ուժերի ողջ անձնակազմի՝ տարեվերջին պարգևատրման մասին տեղեկությունները:

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով զինված ուժերի ողջ անձնակազմը շուտով կստանա պարգևավճար՝ մեկ պաշտոնային դրույքաչափի չափով»,- ասաց Թորոսյանը:

Կիսվել սոց․ ցանցերում